Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Հայաստանը անապատացման վտանգի առջև է կանգնած

    Հայաստանը անապատացման վտանգի առջև է կանգնած

    14.07.2014| 14:29
    Հայաստանը աշխարհում անապատավտանգ երկրների շարքում բարձր տեղ է զբաղեցնոմ: Այս մասին այսօր հայտարարել է հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ Հայաստանի 80 տոկոսը անապատացված է, Հայաստանում օրեցօր կորցնում ենք բերրի հողերը, իսկ պետության կողմից՝ անապատացման դեմ կատարվող միջոցառումները հետ են մնում անապատացման տեմպերից:
  • Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

    Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

    09.07.2014| 18:55
    Հուլիսի 9-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված հայտերը։ Այս անվանակարգում ընդունվել է 14 հայտ։
  • «Դեմքով» դեպի գյուղը

    «Դեմքով» դեպի գյուղը

    08.07.2014| 00:48
    Կառավարության ղեկավարը վերջերս հրահանգեց նախարարներին ամիսը մեկ այցելել գյուղեր և տեղում ծանոթանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ։
  • Բանկերը գյուղացուն օգնելու փոխարեն վնասում են

    Բանկերը գյուղացուն օգնելու փոխարեն վնասում են

    30.05.2014| 13:42
    Կարտոֆիլի մշակմամբ և արտահանմամբ Հայաստանը կարող է դառնալ փոքրիկ Հոլանդիա: Այս մասին այսօր հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով` այս տարի կարտոֆիլի առատ բերք կունենանք: Ծիրան քիչ կլինի` ընդհանուր բերքի 10-15 տոկոսի չափով, և այն բավականին թանկ կլինի: Ամեն տարի հայ գյուղացին ահռելի վնասներ է կրում կարկտահարության պատճառով:
  • Երիտասարդ գյուղատնտեսները ծանոթանում են տնտեսության վարման ժամանակակից մեթոդներին

    Երիտասարդ գյուղատնտեսները ծանոթանում են տնտեսության վարման ժամանակակից մեթոդներին

    13.05.2014| 11:39
    ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 25-35 տարեկան 50 երիտասարդ գյուղատնտեսների շրջանում անցկացվում է «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը:
  • Հովիկ Աբրահամյանը խոստացել է կանգնել գյուղացու կողքին

    Հովիկ Աբրահամյանը խոստացել է կանգնել գյուղացու կողքին

    05.05.2014| 16:27
    «Մենք գյուղացու կողքին կանգնելու ենք հստակ ծրագրերով, գործով: Իհարկե այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու` ինչպիսի խնդիրներ կան»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
  • Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

    Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

    05.05.2014| 13:36
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:
  • Մեկական ճագար՝ Այգեպարի երիասարդներին

    Մեկական ճագար՝ Այգեպարի երիասարդներին

    29.04.2014| 11:38
    Ապրիլի 27-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում անցկացվեց «Երիտասարդության զբաղվածության և հնարավորությունների պակասի խնդիրը» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
  • Շահույթի մասին խոսք լինել չի կարող

    Շահույթի մասին խոսք լինել չի կարող

    08.04.2014| 00:38
    Ապրիլի 4-ին «Իրատես de facto»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Սյունիքի մարզպետի գործունեությանը, այն որակելով չակերտավոր բարեգործություն ու որպես փաստարկ նշել, թե Սյունիքի մարզպետը գյուղացիներին պարտադրում է գնել գարու սերմացու` 200 դրամով, մինչդեռ այն կարելի է գնել 150 դրամով:
  • Խոսք մարդու մասին

    Խոսք մարդու մասին

    25.03.2014| 00:10
    Սերգո Կարապետյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար: Մարդ, որի հետ շատ քիչ եմ շփվել, կամ էլ երբ շփվել եմ, այնքան էլ մեծ տպավորություն չեմ ստացել: Բնական է, որ շփվել եմ նրա հետ իր համար աշխատանքային լարված օրերին, այս կամ այն գյուղմթերքի մթերման ժամանակ: Ասեմ ավելին, այնքան էլ չեմ հիացել նրա արտադրողի կերպարով, երբ տարիներով որպես սեփականատեր չէր վճարում մթերված ապրանքների գումարը: Այդ մասին նույնիսկ հիշատակեցի նրան, Արարատի մարզպետարանում հանդիպման ժամանակ, երբ արդեն գյուղնախարար էր: